Օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերված և կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի չի հանդիսանում:
Նա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի: Այս մասին հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
Նշենք, որ Լևոն Սարգսյանի գործը քննվում է ԱԱԾ-ում:
Մամուլում նրա ձերբակալումից հետո տեղեկություններ էին շրջանառվում, թե Սարգսյանը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, և այդ պատճառով էլ նրան չեն արտահանձնի ՀՀ-ին:
Աղբուրը՝ Armtimes.com

