ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ դեկտեմբերի 17-ին Բաքվում արած հայտարարությանը, թե Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում:
«ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Այդ հանձնառությունը Ուկրաինան վերահաստատել է՝ ԵԱՀԿ-ում վերջինիս նախագահության ընթացքում: Հայկական կողմը մշտապես հետամուտ է լինելու ԵԱՀԿ հանձնառությունների կատարմանը»,-նշեց Նաղդալյանը:
Աղբյուրը՝ Tert.am