Քաղաքականություն
20:00 24/12/2019

ԼՂ հակամարտությունը ՌԴ ուշադրության կենտրոնում է․ Կոպիրկին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ՌԴ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եղել է և մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

«Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է օգնել քաղաքական ճանապարհով կարգավորմանը հասնելուն՝ երկու կողմերի համար ընդունելի տարբերակների հիման վրա»,- ասաց Կոպիրկինը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ