Տնտեսություն

Կադաստրի կոմիտեն համագործակցում է Ասիական զարգացման բանկի հետ

Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ՝ քաղաքաշինության ավագ մասնագետ Մարիա Պիա Անկոռային Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր պատմեց Կոմիտեի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերի մասին։

Հանդիպմանը ներկա մեր մասնագետները հյուրին ներկայացրին նաև, թե փոխգործակցության և աջակցության նախնական ինչ պայմանավորվածությունների ունի Կոմիտեն տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ։

Կոմիտեի ղեկավարը շատ կարևոր համարեց ինչպես նոր, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համատեղ քննարկումներն ու հետագա հնարավոր համագործակցության հեռանկարը Ասիական զարգացման բանկի հետ:

Հանդիպման վերջում կողմերն ուրվագծեցին հարցերի նախնական այն շրջանակը, որում ցանկալի կլինի շարունակել հետագա համագործակցությունը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ