fbpx
Քաղաքականություն

ԼՀԿ ղեկավարին կոչ եմ անում վերադառնալ քաղաքական դաշտ. Լիլիթ Մակունց

Այսօր` մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իր եղբայրը հայհոյանք է գրել իր վիզը կտրողի հասցեին:

Մակունցը նշեց, որ ինքը այդ դաշտ չի մտնելու, որովհետև դա քաղաքական դաշտ չէ և կոչ է անում գործընկերոջը վերադառնալ քաղաքական, բովանդակային դաշտ:

«Չնայած այն հանգամանքին, որ «Լուսավոր Հայաստանը» որևէ կերպ իր մեղքի բաժինը միջադեպի առնչությամբ չի ընդունում, ինչի հետ համաձայն չենք, ես լիահույս եմ, որ այնուամենայնիվ ԼՀԿ-ն իր համար կանի հետևություններ: Մեր խմբակցությունը դատապարտել է տեղի ունեցածը մեր հատվածով, թե ընդհանրապես միջադեպի հետ կապված: Մենք մեր հետևություններ արել ենք, լիահույս ենք, որ ԼՀԿ-ն նույնպես կանի հետևություններ թեկուզ ոչ հրապարակային, և մեր աշխատանքները կվերադառնան բնականոն, քաղաքական, բովանդակային դաշտ»,-հայտարարեց Մակունցը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ