Ապրիլի 17-ին ԱԺ նիստում քննարկվում է Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծին:
«Այս կառուցվածքը չունի տարրական արդյունավետություն», – ասաց Մելքումյանը՝ շարունակելով. – «Տնտեսական հեղափոխություն այս կառուցվածքով չեք կարող անել և ԲՀԿ-ն միանշանակ դեմ է քվեարկելու այս նախագծին»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը ևս դեմ է քվեարկելու Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծին:
Ավելի վաղ այսօր Ազգային ժողովի ամբիոնից Մարուքյանը հայտարարել էր. – «սա Սերժ Սարգսյանի կոստյումն ա՝ սուպերվարչապետական համակարգ ա»։