fbpx
Իրավական

Զանգեցին, ասեցին, որ պատուհանից ներս մտնող է եղել. ՊՊԾ գնդի գրավման գործով տուժողի ցուցմունքը

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել տուժող Էլյա Վարդանյանը, ով բնակվում է ՊՊԾ գնդի դիմաց գտնվող տանը:

Դեպքի մասին նա պատմել է.

«Տանն անչափահաս երեխաներ կային, հիմնականում իրենց հետ եմ եղել: Հաջորդ օրը տարածքը լքել եմ, քանի որ երեխեքը սթրեսի մեջ էին ՊՊծ գնդի կողմից լսվող կրակոցների պատճառով: Հաջորդ օրը ինձ զանգեցին, կանչեցին տուն, ասեցին, որ պատուհանից ներս մտնող է եղել, խուզարկեցին տունը, բան չգտան, միայն ներսի պահարանն էր թաթփթված: Երեխայի պլանշետն ու հեռախոսը տեղում չէին»:

Պետական մեղադրողը ճշտեց, թե հիշո՞ւմ է արդյոք տուժողը դեպքի օրը, ինչին ի պատասխան տուժողն ասաց, որ օգոստոսին էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ