fbpx
Իրավական

Լիանա Կարապետյանի փաստաբանը Վճռաբեկ դատարան է դիմելու

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին կալանավորելու մասին ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիանա Կարապետյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը:

«Վերաքննիչը բավարարեց Դատախազության միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը ընտրելու հետ կապված և մենք այդ որոշումը բողոքարկելու ենք Վճռաբեկ դաըարանում, իսկ ներպետական ատյանները սպառելուց հետո նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, քանի որ գտնում ենք, որ դա ապօրնի դատական ակտ է: Մենք հիմնավորել էինք, որ Լիանա Կարապետյանը որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը մինչ այս պահը և այս պահից էլ որևէ կերպ չի խոչընդոտելու, վարույթն իրականցնող մարմնից չի թաքնվելու, ընդ որում, դրա հետ կապված որևէ ապացույց չկա, որ կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննությանը: Ավելին ասեմ՝ նույնիսկ այս մտահոգությունները փարատելու համար Լիանա Կարապետյանը դիմում գրեց, ազատվեց աշխատանքից, որպեսզի նաև դրանով ցույց տա, որ որևէ կերպ չի խոչընդոտի քննությանը»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ դեռ աշխատում են Վճռաբեկ բողոքի վրա և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նույն մեղադրանքով Ռազմիկ Աբրահամյանը չի կալանավորվում, իսկ Լիանա Կարապետյանը կալանավորվում է:

«Ամեն դեպքում ցանկալի չէ, որ գործը հասնի ՄԻԵԴ: Ես կցանկանայի նաև մեկ այլ աբսուրդ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, որ Լիանա Կարապետյանը մեղադրվում է խմբի կազմում հանցանք կատարելու մեջ, դատական համակարգի խայտառակությունն է, որ մի մեղադրյալի՝ Ռազմիկ Աբրահամյանի դեպքում առաջին ատյանի դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, դատախազությունը բողոքարկեց, Վերաքննիչը մերժեց էլի հիմնավոր կասկածի հիմքով: Այսինքն՝ աբսուրդային իրավիճակ է, որ Լիանան Կարապետյանի դեպքում ասում է՝ հիմնավոր կասկած կա և կալանավորում է, իսկ Ռազմիկ Աբրահամյանի դեպքում՝ ոչ, երբ երկուսն էլ նույն մեղադրանքն ունեն: Սա մեր դատական համակարգի խայտառակությունն է»,- ասաց նա ՝ նշելով, որ նաև արգելանք է դրված Լիանա Կարապետյանի տեսակցությունների և մամուլի հետ շփումների վրա, որը նույնպես բողոքարկելու է:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 29-ին բավարարել է դատախազության՝ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։

Առավել մանրամասն՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ