fbpx
Խորհրդարան

Լիազորությունները դադարած ՍԴ դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովման նախագիծը ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 1:

Նշենք, որ նախագիծը վերաբերում էր Սահմանադրության փոփոխությններով պայմանաավորված ՍԴ օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթների համապատասխանեցնելուն Սահամանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը, քանի որ օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը: Առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի՝ առաջին առաջադրումը կատրավելու է՝ առաջինը ՀՀ կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ