Աշխարհ
16:28 30/06/2020

Հյուսիսային Կորեան անկանխատեսելի է քան երբևէ. Bloomberg

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Ջոնգ Ունի հանդիուրժողականությունը էլ ավելի է սաստկացել 2 տարի առաջ տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփի հետ գագաթնաժողովից հետ, որտեղ չհաջողվեց պայմանագիր կնքել Սառը պատերազմի երկու մրցակիցների միջև։

Նույնիսկ անցած տարի հրթիռային տեխնիկայի ռեկորդային փորձարկումը չգրավեց Թրամփի ուշադրությունը, Կիմը հետ վերադարձավ իր վաղեմի թշնամի Հարավային Կորեայի դեմ՝ պայթեցնելով 15 միլիոն դոլլար արժողությամբ կապի կենտրոնը, որը կառուցված էր Սեուլ քաղաքի հյուսիսում։

Նախքան իր «ռազմական գործողությունների պլանի» կտրուկ դադարեցումը, Կիմը հունիսին սպառնացել է հետ բերել իր զորքերը զինաթափված տարածք։

Այս փաստը դրդում է այն համոզմունքներին, որ Կիմը նոյեմբերին տեղի ունեցող ԱՄՆ նախագահական ընտրություններին կարող է ավելի պայթունավտանգ սադրանք կիրառել, իսկ Թրամփը կլինի ավելի ուժեղ ճնշման տակ, որպեսզի պաշտպանի Հյուսիսային Կորեային։ Կիմը հույս ունի, որ հաջորդ բանակցությունները կմեղմացնեն ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցների ռեժիմը, քանի որ այն վնասում է Հյուսիային Կորեայի տնտեսությանը:

Այս մասին հայտնում է bloomberg.com-ը:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ