Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից հարավ Խալդե քաղաքում գլխին կրակոցով սպանվել է բողոքի ակցիայի մասնակից: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին և անվտանգության ոլորտում աղբյուրին:
Կրակողը ձերբակալվել է:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, երբ Լիբանանի նախագահ Միշել Աունը ակտիվիստներին կոչ է արել տուն գնալ, ցույցի մասնակիցները երկրի մի քանի հատվածներում, ներառյալ Բեյրութում փակել են ճանապարհները:
Հիշեցնենք, որ ցույցերի պատճառը Լիբանանի կառավարության որոշումն է, որով հավանութուն է տրվել համացանցով WhatsApp-ի տիպի հավելվածներից օգտվելու համար ամսական մոտ 6 դոլար կազմող հարկի ներմուծմանը: Նոր հարկ է նախատեսվում նաև ծխախոտի համար, իսկ մինչև 2022թ. նախատեսվում է ԱԱՀ-ն ավելացնել մինչև 15 տոկոս:
Բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական է ներկայացրել երկրի վարչապետ Սաիդ Հաիրին։ Իսկ նոր կառավարության ձևավորումը ուշանում է։