fbpx
Աշխարհ

Լիբիան քայլեր է ձեռնարկում Թուրքիայի սպառնալիքներից հետո

Լիբիայի արևելքի իշխանությունները հայտարարել են ընդհանուր զորահավաքի մասին ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի բանակի հասցեին Թուրքիայի սպառնալիքներից հետո։ Այս մասին ասել է Լիբիայի արևելքում կառավարող ներկայացուցիչների պալատի ղեկավար Ագիլա Սալեհը, տեղեկացնում է Sky News Arabia-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիան սպառնացել է Հաֆթարի բանակին Լիբիայում թուրք քաղաքացիներին կալանավորելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարել է, որ Լիբիայի ազգային բանակը ֆելդմարշալ՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, ձերբակալել է Թուրքիայի վեց քաղաքացիների:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ