ՏՏ

Libra կրիպտոարժույթի մասին մանրամասները հայտնի են

Libra կրիպտոարժույթը, որը ստեղծվում է Facebook-ի և ողջ աշխարհում ևս տասնյակ ընկերությունների կողմից, այնպես է ծրագրված, որ Messenger-ի, WhatsApp-ի կամ Calibra հավելվածի ցանկացած օգտատեր իր միջոցները կարողանա փոխանցել այլ օգտատիրոջ էլեկտրոնային դրամապանակի օգնությամբ: Այս մասին ասվում է Calibra-ի ղեկավար Դևիդ Մարկուսի ցուցումների տեքստում:

Calibra-ի դրամապանակը թույլ կտա օգտատերերին Libra-ն ուղարկել ցանկացած օգտատիրոջ սմարթֆոնին, որը կարող է տեքստային հաղորդագրություններ ընդունել:

Libra-ն հիմնված է անվտանգ և կայուն բլոկչեյնի վրա, աջակցվում է իրական ակտիվների կողմից և ղեկավարվում անկախ ասոցիացիայի կողմից:

Մարկուսի խոսքով՝ ի տարբերություն այլ կրիպտոարժույթների՝ Libra-ն ֆիքսված գին չի ունենա: Դրա փոխարեն այն կհաշվարկվի Libra Reserve համակարգի կողմից:

Մարկուսը բացահայտել է նաև այդ համակարգի հիմնադիրներին, որոնց մեջ են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ PayPal, Mastercard, Vodafone, Visa, Uber, Booking Holdings, eBay և այլն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ