fbpx
Իրավական

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դատի են տվել կառավարությանը

Այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լիդիան Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Հովեսփյանը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում մի շարք աշխատողներով դատի են տվել ՀՀ կառավարությանը.
«Մոտ 300 աշխատողից այսօր մնացել է 15-20 աշխատող: Տարբեր ստուգումներ են կատարվել, որ մեր իրավունքները վերականգնվեն, կարողանանք աշխատել, սակայն ոչ մի լուծում մինչ այս պահը չի տրվել: Կառավարությունն ի վիճակի չէ որևէ լուծում տալ այս հարցին: Տեսնելով, որ կառավարությունը չի աջակցում մեզ, կորցնելով մեր վերջին հավատը կառավարության և վարչապետի հանդեպ՝ նախորդ շաբաթ մի խումբ աշխատակիցներով ստիպված ենք եղել դատական հայցով դիմել դատարան: Հայցի պահանջն է վերականգնել մեր իրավունքները և ճանաչել ոչ իրավական ոստիկանության գործողությունները»,- նշել է նա:

Նրա պնդմամբ՝ կառավարությունից պահանջելու են հոգեբանական և ֆինանսական վնասների փոխհատուցում: Նա հավելել է, որ չեն սահմանափակվելու միայն վերջին երկու տարիների վնասի փոխհատուցմամբ, այլ պահանջելու են ամբողջ 10-15 տարվա վնասի գումարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ