fbpx
Էկո

«Լիդիանը» խորապես հիասթափված է և կոչով դիմել է ՀՀ կառավարությանը

«Լիդիանը» խորապես հիասթափված է կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից և կոչ է անում ՀՀ կառավարությանը բացահայտել այն հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք ֆինանսավորել էն Ամուլսարի դեմ արշավը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը։

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև․

««Լիդիան» ընկերությունը այսօր խորը հիասթափություն է հայտնել Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության կողմից օգոստոսի 29-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում Լիդիանի Ամուլսարի ծրագրի և դրա բնապահպանական հետազոտությունների վերաբերյալ մեկնաբանությունների կապակցությամբ:

Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD -ը շարունակաբար կրկնում էր որ փորձաքննության շրջանակներում իրենց տրամադրված տեղեկատվության մեջ «բացեր», «թերություններ» ու «որակի բացակայություն» կա: Թեև «Լիդիանը» ի սկզբանե հատարարել էր, որ ELARD- ի ներգրավումը Քննչական կոմիտեի կողմից ո՛չ անհրաժեշտ էր, ո՛չ օրենսդրական տեսանկյունից հիմնավոր, Ընկերությունը բաց համագործակցել է թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ EALRD- ի հետ այս փորձաքննության և զեկույցի շրջանակներում:

«Լիդիան» և Ընկերության խորհրդատուները երեք ամսվա ընթացքում տրամադրել են Քննչական կոմիտեին և ELARD-ին իրենց տրամադրութան տակ եղած և հարակից ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ՝ 300 անուն փաստաթուղթ՝ ընդհանուր առմամամբ ավելի քան 20 հազար էջ տեղեկատվությամբ ու նյութերով, որոնք Ամուլսարի բնապահպանական բոլոր ասպեկտների շուրջ ավելի քան 8 տարվա հետազոտությունների արդյունք են: Քննչական կոմիտեն բազմիցս հայտարարել է, որ «Լիդիանը» լիովին համագորակցել է քննության հետ: Քննչական կոմիտեն ուսումնասիրելով փորձաքննության զեկույցը հայտարարեց, որ չկա որևէ հիմք Լիդիանի դեմ գործողությունների համար:

«Լիդիանի» խորհրդատու կազմակերպությունների շարքում են Wardell Armstrong International-ը, Golder Associates-ը, Environmental Resources Management-ը, Global Resource Engineering-ը, Treweek Environmental Consultants-ը և այլ հեղինակավոր ընկերություններ: Նրանք նպաստել և վերահսկել են, որ «Լիդիանը» համապատասխանի, իսկ որոշ դեպքերում գերազանցի միջազգային բնապահպանական և կայուն զարգացման ամենախիստ և առաջատար չափանիշները, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) շրջանականերում, որպեսզի Ընկերությունը համապատասխանի Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումների համար անհրաժեշտ չափանիշներին: Ավելին, «Լիդիանի» ԲՍԱԳ-ը բազմիցս փորձաքննության է ենթարկվել անկախ միջազգային աուդիտորական Knight Piesold կազմակերպության կողմից և գնահատվել է որպես միջազգային բոլոր կիրառելի չափանիշներին համապատասխանող: (տես հղումը)

Մինչ «Լիդիանը» ողջունեց ELARD-ի ճշգրիտ եղրակացությունը Սևանի և Ջերմուկի վրա ազդեցության բացակայության մասին, երկվա ELARD-ի պահվածքը, ցավոք, ավելի շատ ցուցադրում է միջազգային առաջատար մասնագետների կողմից իրենց տրամադրված ավելի քան 20000 էջ բարդ ու մանրամասն հետազոտություններ վերանայելու և վելուծելու այդ Ընկերության անկարողությունը, քան որևէ բան էր բացահայտում «Լիդիանի» կամ Ամուլսարի մասին:

ELARD-ի մեկնաբանությունները երեկվա կոնֆերանսի ընթացքում իրենց հասանելի դարձած տեղեկատվության մասին ավելի շատ «ցանկությունների ցանկ» էր, թե ինչ կցանկանային իրենք տեսնել: Ուղիղ հարցին, թե ո՞ր միջազգային չափանիշներին չեն համապատասխանում «Լիդիանի» հետազոտությունները, ELARD-ը չկարողացավ տալ որևէ հղում: Դա ընդունելու փոխարեն, ELARD-ը շարունակում էր ներկայացնել իրենց «ցանկացած»-ի բացակայությունը մեր հետազոտություններում, որպես «բացեր» ու «բացթողումներ»: ELARD-ը այդպես էլ չընդունեց, որ այն ինչ նրանք ցանկություն ունեին կարդալու, իրականում միջազգային լավագույն փորձի հետ առնչություն չունի և չպետք է ներառված լիներ ՇՄԱԳ կամ ԲՍԱԳ փաստաթղթերում՝ «Լիդիանի» թույլտվությունների համար:

«Լիդիանը» ապօրինաբար զրկված է եղել Ամուլսարի տարածք մուտք գործելու և աշխատելու իր օրինական իրավունքից 2018թ. հունիսից: ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ընկերության աշխատելու իրավունքի վերականգնումը կախված է EALRD-ի կողմից իրականացվող աուդիտի արդյունքներից: Մինչ «Լիդիանը» համոզված էր, որ որևէ իրավական հիմք չկա Ընկերության աշխատելու օրինական իրավունքը հետագա որևէ աուդիտի հետ կապելու համար, այդուհանդերձ, «Լիդիանը» վերջին մեկ տարվա ընթացքում լիովին համագործակցել է 3 հաջորդական փորձաքննությունների շրջանակներում:

Հայաստանում որևէ այլ հանքարդյունաբերական ընկերության չի պարտադրվել նման փորձաքննություններ:

ՀՀ կառավարությունը հրապարակայնորեն ասել է, որ «Լիդիանը» և Ամուլսարի ծրագիրը մրցակից հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ֆինանսավորվող արշավի զոհ են: Հայաստանյան հասարակությունը ներքաշվել է անվերջանալի քննարկման մեջ մի փորձաքննության շուրջ, որն ի սկզբանե չունի որևէ իրավական հիմք հարցականի տակ դնելու «Լիդիան»-ի աշխատելու իրավունքը:

Ե՞րբ է պատրաստվում ՀՀ կառավարությունը բացահայտելու այն մրցակից հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք իրականացնում են այս արշավը, որքա՞ն է վճարվել այդ արշավի համար և ովքե՞ր են վճարվել»:

Բաժանորդագրվեք SHANTNEWS.am-ին Telegram-ում
Բոլոր լուրերը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգին սպառնում է «Դորիան» փոթորիկը
10:28 31.08.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգին սպառնում է «Դորիան» փոթորիկը
Քարդաշյանը բանտից ազատել է թոշակառու կնոջը և նկարահանել ներքնազգեստի գովազդում
10:15 31.08.2019
Քարդաշյանը բանտից ազատել է թոշակառու կնոջը և նկարահանել ներքնազգեստի գովազդում
Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից կա 19 տուժած և 2 զոհ
10:02 31.08.2019Տեսանյութեր
Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից կա 19 տուժած և 2 զոհ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 4 մարզերում
09:48 31.08.2019
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 4 մարզերում
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին
09:35 31.08.2019
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին
Հացավան գյուղի դաշտերում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ. հրդեհը մարվել է
09:20 31.08.2019
Հացավան գյուղի դաշտերում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ. հրդեհը մարվել է
Հարավային Կարոլինայի լողափում երկգլխանի կրիա են հայտնաբերել
09:07 31.08.2019
Հարավային Կարոլինայի լողափում երկգլխանի կրիա են հայտնաբերել
Էրդողանի հանրահավաքի ժամանակ վիրավորական պաստառ պարզած նախկին սերժանտը տուգանվել է 4․700 դոլարով
08:53 31.08.2019
Էրդողանի հանրահավաքի ժամանակ վիրավորական պաստառ պարզած նախկին սերժանտը տուգանվել է 4․700 դոլարով
Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից հոսպիտալացված է 30 հոգի․ ԱՆ
08:37 31.08.2019
Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից հոսպիտալացված է 30 հոգի․ ԱՆ
Գյումրու «Դվին» ռեստորանից 20-ից ավելի հարսանքավոր տեղափոխվել է հիվանդանոց
08:25 31.08.2019
Գյումրու «Դվին» ռեստորանից 20-ից ավելի հարսանքավոր տեղափոխվել է հիվանդանոց
Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 2 զոհ
08:13 31.08.2019Պատկերասրահ
Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 2 զոհ
Հացավան գյուղի դաշտերում բռնկված հրդեհը մեկուսացվել է
00:00 31.08.2019
Հացավան գյուղի դաշտերում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Երևանում իրանցի գործարարից մոտ 26 հազար դոլար հափշտակողը ձերբակալվել է
23:53 30.08.2019
Երևանում իրանցի գործարարից մոտ 26 հազար դոլար հափշտակողը ձերբակալվել է
Աճառյան փողոցում միմյանց են բախվել 3 մեքենաներ. կա տուժած
23:50 30.08.2019Պատկերասրահ
Աճառյան փողոցում միմյանց են բախվել 3 մեքենաներ. կա տուժած
Աղնջաձոր գյուղի մոտ բռնկված հրդեհը մարվել է
23:42 30.08.2019
Աղնջաձոր գյուղի մոտ բռնկված հրդեհը մարվել է
Թբիլիսիում առգրավվել է 4,5 հազար դոլար արժողությամբ մաքսանենգ ծխախոտ
23:30 30.08.2019
Թբիլիսիում առգրավվել է 4,5 հազար դոլար արժողությամբ մաքսանենգ ծխախոտ
Արթիկի 3-րդ ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ աշակերտները դասերը կանցկացնեն Կենցաղի տան մասնաշենքում
23:20 30.08.2019Պատկերասրահ
Արթիկի 3-րդ ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ աշակերտները դասերը կանցկացնեն Կենցաղի տան մասնաշենքում
Օգոստոսին Թուրքիայում 12 լրագրող է ձերբակալվել
23:04 30.08.2019
Օգոստոսին Թուրքիայում 12 լրագրող է ձերբակալվել
ԱՄՆ-ը զգուշացում է արել Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին
22:51 30.08.2019
ԱՄՆ-ը զգուշացում է արել Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ