Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունն ամփոփել է Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանը: Կիլիան Մբապեն ստացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, նա նաև ճանաչվել է առաջնության լավագույն երիտասարդ խաղացող:
Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականում ՊՍԺ–ի միանգամից 6, իսկ «Լիլից»` 2 ֆուտբոլիստ է ընդգրկվել:
«Լիլի» գլխավոր մարզիչ Քրիտսոֆ Գալտյեն ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ:
Խորհրդանշական հավաքական է՝ Մայք Մենյան («Լիլ»), Քենի Լալա («Ստրասբուրգ»), Մարկինյոս, Տիագո Սիլվա (երկուսն էլ` ՊՍԺ), Ֆերլան Մենդի («Լիոն»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Տանգի Նդոմբելե («Լիոն»), Անխել Դի Մարիա, Կիլիան Մբապե, Նեյմար (բոլորը` ՊՍԺ), Նիկոլյա Պեպե («Լիլ»):

