fbpx
Հասարակություն

Կոչ կանեի բոլոր դատավորներին սեփական կամքով հրաժարականի դիմում գրել․ Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ևս միացել է ցուցարարներին: Նա լրագրողների հետ կարծիք է հայտնել, որ ՀՀ-ում հարյուրավոր գործերով փաստաբանները դիմել են ԲԴԽ-ին ու որևէ արդյունք չի եղել:

«Ես կոչ կանեի բոլոր դատավորներին սեփական կամքով հրաժարականի դիմում գրել և ձևավորվի նոր իշխանություն, ԲԴԽ-ն հաշվի առնելով խոստովանությունը սեփական անճարակության վերաբերյալ, երեկ էլ ԲԴԽ անդամներից մեկը հայտարարել է, որ ձախողվել է անկախ դատական իշխանությունը Հայաստանում ապահովելը, պետք է վիրահատական միջամտություն: Պետք է վերից վար փոփոխությունների գնան, որովհետև ՀՀ-ում դատական համակարգը սպանված է: Ես էլ եմ համարում, որ ուշացած քայլ է, բայց միաժամանակ պարտադրված քայլ է»,- ասել է Սաֆարյանը:

Նա պատմել է մի փակ հանդիպման մանրամասների մասին.

«Անցած տարվա ամռանը վարչապետը փակ հանդիպում էր ՀՀ մի քանի տասնյակ ՀԿ-ների հետ, երբ բարձրացրինք խնդիրները, հայտարարեց` իմ նշանակած մարդկանցից մինչև նախկին իշխանությունից մնացածներին տվել եմ շանս, որ ապացուցեն, որ իրենց կարողությունները բավարար են, որ ապացուցեն, որ ընդունակ են աշխատել: Ինքը ժամանակ էր տվել ու ապացուցեց, որ նրանց ժամանակ տալ պետք չէր, ապացուցել են, որ իրենք ծառայում են ոչ ՀՀ-ին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ