ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումներին, ասել է
«Արսեն Ջուլֆալակյանն ու հայրն ասել են, որ չի համապատասխանում իրականությանը, ներկայացել էին ոստիկանություն, որպեսզի հասկանային, թե ինչի մասին է խոսքը, պարզաբանել էին, թե Արսեն Ջուլֆալակյանի ընկերոջ հետ ինչ խոսակցություն չի եղել: Հաստատում եմ, որ նման խոսակցություն չի եղել: Որքանով հրապարակվել է մամուլում, որևէ վնասվածք քաղաքացին չի ստացել, հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետևանքով, մնացյալին վերաբերողը քաղաքական տիրույթում չէ»:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին լրագրողների հարցին նա արձագանքել .
«Ինձ համար սկզբունք է, որ եթե կան բաներ, որ մեկնաբանությունների տեղիք են տալիս ու հստակ չեն, առնչվում են իրավական տիրույթին, պետք է օրենքը կարգավորի, քննարկում չի եղել, չգիտեմ Գագիկ Ծառուկյանի տեսակետը և որևէ փուլում չեմ ուզում ասել, որ բացառում եմ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը»: