Լինդսի Գրեմը խոստացել է հաջորդ քվեարկությանը վետո չկիրառել Ցեղասպանության բանաձի դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրեմը ասել է, որ իրեն Սպիտակ Տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ անի». նշել է Գրեմը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ սենատորը արգելափակել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Էրդողանի հետ հանդիպումից հետո։
https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157815107885421