Աշխարհ

Լիրան մեկ ամսում դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9.78%-ով

Ավելի քան 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 25-ի առավոտյան հասել է 16.2 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին:

Այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.9 -ի շրջանակներում:

Ermenihaber-ը հայտնում է, որ թուրքական ազգային արժույթը վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9.78%-ով:

Աղբյուրը նշում է, որ լիրան արժեզրկվում է նաև Եվրոյի նկատմամբ, որև ևս վերջին 1 ամսվա կտրվածքով արժևորվել է 9.55%-ով` հասնելով 17.3 լիրայի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ