Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
«Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

