Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել ու պատմական հակառեկորդներ գրանցել։
Նոյեմբերի 16-ի առավոտվա դրությամբ՝ 1 դոլարն արժե 10,09 լիրա, ինչն ավելի ցածր է, քան նախորդ հակառեկորդը։
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։
Նշվում է, որ լիրան հակառեկորդներ է սահմանել նաև եվրոյի ու ֆունտի նկատմամբ։
