«Ատոմակայանը վտանգավոր գոտում է գտնվում և երկրաշարժի դեպքում Թուրքիային, Հայաստանին և Կովկասին մեծ վտանգ է սպառնում»,- թուրքական մեջլիսի պատգամավոր

Ամենադիտվածներ

Նախագահը Բաղրամյան 26-ի մասին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել, հայտնում է 168.am-ը։

Հայաստանի հետ սահմանային նահանգից ընտրված պատգամավորն առաջարկել է հայկական  ատոմակայանի կողմից մարդկանց և բնությանը հասցվող վնասները կանխելու նպատակով ուսումնասիրել ՀԱԷԿ-ի ճառագայթման ռիսկերը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Պատգամավորի կողմից մեջլիս ներկայացված առաջարկում որպես փաստարկ է բերվել այն հանգամանքը, որ «ատոմակայանն աշխատում է աշխարհի ամենահին տեխնելոգիաներով»:

Էքսիքը ՀԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ մասնավորապես ասել է. «Առաջին էներգաբլոկն աշխատում է առաջին սերնդի ռեակտորով, բացի այդ այն չունի ռադիոակտիվ նույթերի արտանետումները կանխարգելող պողպատե պաշտպանական գմբեթ: Երկրորդ էներգաբլոկն էլ ատոմային աղետները կանխարգելող տեխնոլոգիաներով հագեցված չէ և չունի անվտանգության համակարգ: Երկրորդ էներգաբլոկի ռեակտորի տեսակն էլ ցածր է արևմտյան ստանդարտներից»:

Առաջարկում ասվում է, որ ատոմակայանը վտանգավոր գոտում է գտնվում և  երկրաշարժի դեպքում Թուրքիային, Հայաստանին և Կովկասին մեծ վտանգ է սպառնում: Թուրքիայի արևելյան և հարավային նահանգները կանգնած են մեծ ռադիոակտիվ վտանգի առաջ:

Ըստ քրդամետ կուսակցության պատգամավորի տվյալների՝ ատոմակայանի գործունեության պատճառով Իգդիրի և շրջակայքի բնակչության մոտ վերջին 10 տարում քաղցկեղով հիվանդության դեպքերը 100 տոկոսով աճել են:

«Մեր իշխանությունները որևէ միջոց չեն ձեռնարկում այս ատոմակայանի հարցում, որը մեր երկրին սպառնում է այնպես, ինչպես պայթյունի պատրաստ ատոմային ռումբը:

Կառավարությունը  պետք է որոշում կայացնի և քայլեր կատարի Մեծամորի ատոմակայանը փակել տալու ուղղությամբ, որը հասարակության, մարդկանց առողջության բնապահպանության համար մեծ ռիսկեր է պարունակում»,- եզրափակել է Էքսիքը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();