արժեզրկում
Ինչպես է արժեզրկման վախը ցնցում Dow Jones-ը և արհեստական բանականության բաժնետոմսերի շուկան 2025-ին
Արժեզրկման արագացման մտահոգությունները խորը ազդեցություն են ունենում Dow Jones-ի և տեխնոլոգիական ոլորտի բաժնետոմսերի շուկայի վրա, քանի որ ներդրողները և վերլուծաբանները քննարկում են արհեստական բանականության բումի իրական ծախսերը։
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկման ռեկորդներ սահմանել
Թուրքական լիրան շարունակում է իր պատմական անկումը։ Մեր հարևան պետության արժույթը այսօր առավոտյան գերազանցել է՝ 1 դոլարի դիմաց 14 լիրայի շեմը՝ հասնելով 14,1-ի։ Այս մասին վկայում են արժույթի առուվաճառքի տվյալները։ Նշվում է, որ այսպիսի անկումբը կապվում է մի շարք հանգամանքների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի ԿԲ-ի կողմից տոկոսադրույքի սպասվելիք նոր իջեցման հետ։
Apple-ը Թուրքիայում վերսկսել է վաճառքները․ ապրանքները թանկացել են
Թուրքիայում գործող Apple ընկերության պաշտոնական առցանց խանութը վերաբացվել է։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, որ թուրքական լիրայի արժեզրկումն էր պատճառ հանդիսացել, որ խանութում դադարեցվեն վաճառքները։ Նշվում է, որ վաճառքների վերականգնումից հետո Apple-ի ապրանքների գները միջինում 25 տոկոսով բարձրացել են։
Ոստիկանությունը Թուրքիայում ուժ է կիրառել․ կան տասնյակ ձերբակալվածներ
Թուրքիայում լիրայի շարունակական արժեզրկումը դրդել է մարդկանց դուրս գալ Ստամբուլի ու Անկարայի փողոցներ և պահանջել կառավարության հրաժարականը։ Զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում արդեն ձերբակալվել է 40 մարդ։ Այս մասին հայտնում է Duvar-ը։ Նշվում է, որ հարուցվել են նաև քրեական գործեր՝ կապված փողոց դուրս գալու սոցցանցային կոչերի հետ։ Ըստ աղբյուրի՝ Ոստիկանությունը որոշ տեղերում նաև ուժ է կիրառել,…
Լիրան դարձել է աշխարհում ամենաշատն արժեզրկված դրամական միավորը
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել ու նոր հակառեկորդներ գրանցել։ Այն արդեն արժեզրկվել է մինչև 1 ԱՄՆ դոլարի դիմաց 13,42 լիրա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ բացի նոր հակառեկորդը, լիրան նաև օրերս դարձել է աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։
Թուրքական լիրայի արժեզրկումը չի դադարում
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել ու պատմական հակառեկորդներ գրանցել։ Նոյեմբերի 16-ի առավոտվա դրությամբ՝ 1 դոլարն արժե 10,09 լիրա, ինչն ավելի ցածր է, քան նախորդ հակառեկորդը։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։ Նշվում է, որ լիրան հակառեկորդներ է սահմանել նաև եվրոյի ու ֆունտի նկատմամբ։
Թուրքական լիրան չի դադարում արժեզրկվել․ նոր ռեկորդ է գրանցվել
Թուրքական լիրան չի դադարում արժեզրկվել ու պատմական ռեկորդներ է գրանցում՝ դոլարի, եվրոյի ու ֆունտի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ լիրայի անկումը շարունակվել է այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանձնարարել է՝ արտաքսել Թուրքիայից 10 երկրների դեպսանների, այդ թվում՝ ԱՄՆ-ի։ Ըստ աղբյուրի՝ այժմ 1 դոլարն արժե 9,85 լիրա,…
ՏՄՊՊՀ-ն բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների մասին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն այդ ոլորտում: Առավել մանրամասն ուսումնասիրվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների պատճառները։ Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի…
ԿԲ-ի ներկայացուցիչը պատասխանել է դրամի արժեզրկման մասին հարցին
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է դրամի արժերկման թեմային վերաբերվող հարցին։ «Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ունենք բազմազան գործիքակազմ, որ երբ անցանկալի զարգացումներ լինեն, ադեկվատ գործողություներ կիրականացնենք շուկայում: Կարծում եմ, ինչպես 2014-ին, այնպես էլ հիմա, կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում»:
Բախտաձեն լարիի արժեզրկման մեջ մեղադրում է ընդդիմությանը
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ լարիի արժեզրկումը կապված է ռուսական տուրիստական էմբարգոյից, ինչպես նաև հունիսի 20-ին և հետո Թբիլիսիում զարգացած դեպքերի հետ: Բախտաձեի խոսքով ընդդիմության քայլերը հասցրեցին այս իրավիճակին: «Այս արկածախնդիրները փորձեցին անկեղծ բողոքը օգտագործել իրենց կեղտոտ քաղաքական նպատակների համար՝ հարձակում գործելով երկրի Սահմանադրության վրա: Երբ մենք խոսում ենք տնտեսության զարգացման մասին, շուկայական տնտեսության իրավիճակի…
Թրամփի գրառմանը Էրդողանի խիստ պատասխանից հետո թուրքական լիրան արժեզրկվել է
Ստամբուլում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։ Twitter-ում Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում»: «Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի անհաջող հայտարարությունը տարածաշրջանը դրեց նոր ճգնաժամի և լարվածության առջև։ 1967թ․-ից…
Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում
Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ հերքելով լուրերը, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է: Նա շեշտեց, որ դրամի արժեզրկման մասին շրջանառվող լուրերը զուրկ են որևէ հիմքից: «Դրամի արժեզրկման մասին լուրերի հիմքում հիմնավոր վերլուծություն չկա: Դրանք ապատեղեկատվություն են: Մեզ ոչ դեֆոլտ, ոչ էլ արժեզրկում չի…












