Շաբաթ օրը Լիտվան պաշտոնապես դուրս է եկել Օտտավայի կոնվենցիայից, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, արտադրությունը, պահելը և փոխանցելը այլ կողմին։ Այս մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։ Դեկտեմբերի 27-ին լրացել է ուղիղ վեց ամիսն այն պահից, երբ Լիտվան պաշտոնապես ծանուցել էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին Օտտավայի կոնվենցիայից իր դուրս գալու մասին։
Ազգային պաշտպանության նախարարությունն ավելի վաղ BNS գործակալությանը հայտնել է, որ դուրս գալու գործընթացի ուժի մեջ մտնելուց հետո Լիտվան կսկսի բանակցություններ վարել հակահետևակային ականների գնման կամ արտադրության հնարավորության շուրջ։ Հուլիսի սկզբին Reuters լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լիտվան և Ֆինլանդիան ծրագրում են հաջորդ տարի սկսել հակահետևակային ականների արտադրությունը՝ սեփական կարիքների և Ուկրաինայի համար։

