Լիտվա է մեկնել Գնել Սանոսյանը․ նա կմասնակցի միջազգային համաժողովի

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Գնել Սանոսյանը մեկնել է Լիտվա՝ այդ երկրի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հրավերով։

Սանոսյանը այսօր կմասնակցի «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին, որի ընթացքում նաև հանդես կգա ելույթով։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև Սանոսյանի հանդիպումը Սկուոդիսի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն քաղաքական և տնտեսական արդի հիմնախնդիրները։

Ամենաթարմ