fbpx
Առողջապահություն

4-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ ծայրահեղ ծանր․ նոր տվյալներ Գազելի վթարից տուժածների մասին

Երեկ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցավ ողբերգական վթար, որի արդյունքում 5 անձ զոհվեց, իսկ 17-ը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվեցին հիվանդանոց։

Տուժածների առողջական վիճակի մասին նոր տվյալներ է հաղորդել Առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ այս պահի դրությամբ այս պահի դրությամբ բուժում են շարունակում ստանալ 10 տուժած՝ 8-ը «Արմենիա» ԲԿ-ում, իսկ 2-ը՝ Գյումրիի ԲԿ-ում։

«Արմենիա» ԲԿ-ում բուժում ստացողներից 6-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 2-ինը՝ ծայրահեղ ծանր։

Մյուս բուժում ստացողների վիճակը գնահատվում է բավարար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ