fbpx
Աշխարհ

Լիտվան մտադիր է մի քանի երկկողմ համաձայնագիր խզել Ռուսաստանի և Բելառուսի հետ

Լիտվայի կառավարությունը կխզի Ռուսաստանի և Բելառուսի հետ կնքված մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ ներդրումների պաշտպանության և առևտրատնտեսական հարաբերությունների մասին համաձայնագրերը:

Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով BNS-ին։
Չորս պայմանագրերի չեղարկման մասին որոշումն արդեն ընդունվել է, իսկ մյուս առաջարկները քննարկման փուլում են: Մասնավորապես քննարկվում է ֆինանսների նախարարության առաջարկը՝ դադարեցնել եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումը բացառելու, ինչպես նաև հարկային իրավախախտումների վերաբերյալ համաձայնագրի գործողությունը:

«Անհրաժեշտ է քաղաքական ըմբռնում այն բանի, որ մենք Ռուսաստանի հետ համագործակցության հույս չունենք, քանի որ այն վաղուց արդեն չկա»,–հայտարարել Է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:

Կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերը կնքվում են հարկերի կրկնակի գանձումը կանխելու համար ինչպես ռեզիդենտ երկրում, այնպես էլ այն պետությունում, որտեղ գտնվում է եկամտի աղբյուրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ