Այն, ինչ այժմ անում է «Լիվերպուլը», զարմանալի է: Այս մասին ասել է «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն՝ խոսելով «Լիվերպուլ»-ի ներկայիս մարզավիճալի մասին:
«Լիվերպուլը» իսկական մեքենա է, թիմը գտել է իր ռիթմը: Նրանք ոչ մի խաղ չեն պարտվել: Ձեզ թվում է, որ դա հեշտ է, բայց այդպես չէ»,-ասել է նա:
Մբապեի խոսքով՝ տղաները կենտրոնացած են իրենց աշխատանքի վրա, ակումբը խաղում է յուրաքանչյուր երեք օրը մեկ:
«Եվ նրանք հաղթում են, հաղթում, հաղթում: Հիմա բոլորը հետևում են «Լիվերպուլին»: Սա շատ լավ թիմ է՝ գերազանց մարզչի գլխավորությամբ»,-ասել է ֆրանսիացին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։