Մարզավիճակ
90 րոպեից ավելի. ի՞նչն է դրդում Պրեմիեր լիգայի ակումբներին անցկացնել ոչ ստանդարտ ընկերական հանդիպումներ
Պրեմիեր լիգայի ակումբները հրաժարվում են 90-րոպեանոց ձևաչափից՝ անցնելով կարճ, ինտենսիվ խաղերի, որպեսզի օպտիմալ բաշխեն խաղացողների ծանրաբեռնվածությունը մինչ մրցաշրջանը։
Հարթակը ցույց տվեց մեր մարզավիճակը․ Գոռ Մինասյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Մոսկվայից վերադարձավ Երևան։ Գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքում նվաճել է արծաթե մեդալը, իսկ Վարազդատ Լալայանը մեծահասակների իր առաջին մեդալն է նվաճել՝ դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 445 կգ արդյունքով։ «Առջևում դեռ ԱԱ-ն է, գիտեք, մեր հավաքականը ունի մեկ տեղ ՕԽ-ի համար։ Ինչպես որ պատրաստվել էինք, այնպես…
Զիդանը բոլորին խորհուրդ է տվել մնալ տանը և զբաղվել սպորտով
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Instagram-ի իր էջում լուսանկարել է հրապարակել և կից գրառում կատարաել։ Մարզիչը ցույց է տվել, թե ինչպես է պահում մարզավիճակը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի պայմաններում։ «Մնա՛ տանը, եղի՛ր առողջ, եղի՛ր մարզավիճակում։ Մնա՛ ակտիվ։ Զբաղվի՛ր սպորտով»,-գրել է Զիդանը։ Զիդանն առաջին անգամ «Ռեալը» գլխավորել է 2016 թվականին։ Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» դարձել է…
Ռոնալդուն դեռ երկար կլինի իր բարձրության վրա․Վիտոր Բայա
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հասցեին գովասանքի խոսքեր է ստացել Վիտոր Բայայի կողմից, ով Պորտուգալիայի հավաքականի նախկին դարպասապահն է։ Բայան ֆոտբոլիստի մասին ասել է․ «Ռոնալդուն իրական ֆենոմեն է: Նա արդեն երիտասարդ չէ, բայց պահպանում է իր հրաշալի մարզավիճակը: Պորտուգալիայի հավաքականի բախտը բերել է, որ Կրիշտիանուն ծնվել է Մադեյրաում: Այնտեղ ծնվածները լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն:…
Հուսամ, որ այդ ընկերական հանդիպումները ի վերջո կկայանան․Կամո Հովհաննիսյան
Արտերկրում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների առօրյան և կյանքը ևս օրերին սահմանափակվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ղազախական «Կայրաթում» հանդես եկող Կամո Հովհաննիսյանի հետ: Կամո Հովհաննսիյանը ասել է․ «Առողջական վիճակս լավ է: Ներկա պահին տանն եմ, դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզավիճակս նույնպես փորձում եմ պահպանել՝…
Լիվերպուլը հաղթում է, հաղթում է, հաղթում․ Մբապե
Այն, ինչ այժմ անում է «Լիվերպուլը», զարմանալի է: Այս մասին ասել է «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն՝ խոսելով «Լիվերպուլ»-ի ներկայիս մարզավիճալի մասին: «Լիվերպուլը» իսկական մեքենա է, թիմը գտել է իր ռիթմը: Նրանք ոչ մի խաղ չեն պարտվել: Ձեզ թվում է, որ դա հեշտ է, բայց այդպես չէ»,-ասել է նա: Մբապեի խոսքով՝ տղաները կենտրոնացած են իրենց աշխատանքի…
Մեսսին պետք է դանդաղ շարժվի՝ հիանալի մարզավիճակ հավաքելու համար. Վալվերդե
«Հուսով ենք, որ Մեսսին կկարողանա շատ ավելին տալ «Բարսային» առաջիկա խաղերում». Վալվերդե «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակի մասին: «Նա համարյա ամբողջությամբ մարզավիճակ է հավաքել: Վերջերս Լիոնելը խաղաց 90 րոպե և գոլ խփեց: Գոլը միշտ վստահություն է տալիս հարձակվողներին։ Մեսսին պետք է դանդաղ շարժվի՝ հիանալի մարզավիճակ հավաքելու համար: Հուսով ենք,…
Մեսսիի առողջական վիճակի մասին Վալվերդեն մեկնաբանություն է տվել
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բորուսիա Դորտմունդ»-ի դեմ հանդիպումից հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի մարզավիճակի մասին: Հիշեցնենք, որ արգենտինացին վնասվածքի պատճառով մոտ կես ժամ անցկացրեց խաղադաշտում: «Մեսսին այնպիսի մարզավիճակում է, ինչպիսին լինում են խաղացողներն, ովքեր մինչմրցաշրջանային պատրաստություն չեն անցնում: Նա ընդամենը 4-5 մարզում է անցկացրել ու առանց լուրջ պատրաստվածությամբ…
Բուֆոնի փայլուն մարզավիճակը Ինտերի հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեգենդար դարպասապահ Բուֆոնը կարողացել է որսալ գնդակը երեք 11-մերանոց հարվածի ժամանակ։ Այս մասին գրում է Sport.ru-ն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր տեղի ունեցած «Յուվենտուս»-«Ինտեր» հանդիպումը հիմնական ժամանակում չի ավարտվել։ Խաղի հաղթողը որոշվել է 11-մետրանոց հարվածների շնորհիվ։ «Յուվենտուսի» դարպասապահ Բուֆոնը ցույց է տվել, որ, չնայած իր տարիքին, ինքը դեռ լավ մարզավիճակում է։ Անդրեա Ռանոկիի, Սամուել…









