fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանին արտերկիր բուժման ուղարելու միջնորդությունը մերժվեց

Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը մերժվեց անհիմն լինելու պատճառով։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Միջնորդությանն առարկեց նաև մեղադրող դատախազը՝ անհիմն լինելու պատճառով։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ ժամը 14։00-ին։

Նշենք, որ այս նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր, քանի որ նա արդեն մի քանի օր է, ինչ «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ