«Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստվում է բոնուսային վճարներ տալ ակումբի ֆուտբոլիստներին, եթե նրանք հաղթեն Անգլիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ինչպես գրում աղբյուրը, ֆուտբոլիստներն ավելի քան 4 մլն եվրո կստանան անգլիական Պրեմիեր-լիգայում՝ ըստ հիմնական կազմում անցկացրած խաղերի քանակի: Ֆուտբոլիստի նվազագույն բոնուսը կկազմի ավելի քան 150 հազար եվրո:
Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ևս անմասն չի մնա լրացուցիչ վճարից, ինչի մասին նշված է մասնագետի՝ մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագրում:
Նշենք, որ ներկայումս «Լիվերպուլը» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթի»-ին գերազանցելով 22 միավորով: Անգլիայի չեմպիոն դառնալու համար Կլոպի թիմին մնացել է ընդամենը 6 հաղթանակ տանել:

