«Լիվերպուլը» դարձավ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր՝ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթելով Լոնդոնի «Չելսիին»:
Սա ակումբի համար պատմության մեջ 43-րդ տիտղոսն էր և լավագույն ցուցանիշը բոլոր անգլիական ակումբների մեջ։ «Լիվերպուլն» առաջ անցավ ՄՅՈւ-ից, որի ակտիվում կան 42 տիտղոսներ:
Լավագույն եռյակը եզրափակում է «Արսենալը»՝ ակումբային թանգարանում 30 տիտղոս ունենալով։