Պաշտպան Էնդի Ռոբերտսոնը շարունակելու է հանդես գալ «Լիվերպուլի» կազմում:
Շոտլանդացին նոր պայմանագիր է կնքել «մերսիսայդցիների» հետ, որը կգործի մինչև 2026 թ.:
27-ամյա պաշտպանը «Լիվերպուլում» է հանդես գալիս 2017 թ-ից: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի ընթացքում անցկացրած 38 խաղում Ռոբերտսոնը դարձել է 1 գոլի հեղինակ: