«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքների մասին:
«Չենք ցանկանում խաղալ «Լիվերպուլի» հետ: Կգերադասեինք երբեք նրանց հետ չհանդիպել: Միևնույն ժամանակ սա մեզ համար հիանալի մարտահրավեր և սեփական ուժը հասկանալու հնարավորություն է:
Լավ է, որ «Էնֆիլդի» խաղից առաջ 6 հնարավորից 6 միավոր ունենք: «Արսենալի» նպատակը «Լիվերպուլից», «Մանչեսթեր Սիթիից», «Տոտենհեմից» և «Չելսիից» ունեցած տարբերությունը կրճատելն է: Երբ խաղում ենք այս թիմերի հետ, հնարավորություն ենք ստանում ցույց տալու, թե ինչի ենք ընդունակ: Այնպես որ՝ մեզ հիանալի հանդիպում է սպասվում»,- Էմերիի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:
Տեղեկացնենք, որ «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է օգոստոսի 24-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին:
