Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլը» հյուրընկալեց «Զալցբուրգ»-ին։ Անգլիական ակումբը դժվարին հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ:
36-րդ րոպեի դրությամբ «Լիվերպուլը» 3-0 հաշվով հաղթում էր: Աչքի ընկել էին Մանեն, Ռոբերտսոնը և Սալահը: Սակայն ավստրիական ակումբը կամային բարձր որակներ ցույց տվեց և կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը:
Գոլերի հեղինակներ դարձան Հվանգը, Մինամինոն և Հալանդը:
Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը վայր չդրեց զենքերը, և 69-րդ րոպեին Մուհամեդ Սալահն առաջ մղեց Կլոպի թիմին։
https://www.youtube.com/watch?v=1moqlkEx6pg
Այս հաղթանակից հետո F Խմբում «Լիվերպուլը» վաստակեց իր առաջին միավորները և բարձացավ 3-րդ հորիզոնական: Առաջատարը 4 միավոր վաստակած «Նապոլին» է:
