Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նոր համաձայնագրի ժամկետը հայտնի չէ: Ըստ BBC-ի՝ Գոմեսը կմնա անկումբում մինչև 2024 թվականը:
21-ամյա խաղացողը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2015 թվականից՝ «Չարլթոնից»: ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման, իսկ Չեմպիոնների լիգայում հանդես է եկել 5 անգամ: