«Լիվերպուլն» ու «Էվերտոնը» մրցեցին ԱՊԼ-ի 15-րդ տուրի շրջանակներում։ Տանտերերը կարողացան հաղթանակ տանել 5:2 հաշվով։
Խաղի առաջին մասում 6 գոլ գրանցվեց։ Առաջին երկու գոլերը 6-րդ և 17-րդ րոեպեներին հեղինակեցին Օրիգին և Շաքիրը, որին ի պատասխան՝ հաշվի առավելությունը կրճատեց Քինը։ Այնուհետև իր հաշվին դուբլ է ձևակերպել Օրիգին՝ 31-րդ րոպեին դարձյալ գրավելով մրցակցի դարպասը։ Առաջին խաղակեսի ավելացված րոպեներին Ռիչարլիսոնը դարձել է հյուրերի երկրորդ գոլի հեղինակը։
Երկրորդ խաղակեսում գոլերն ավելի քիչ էին․ «Լիվերպուլ»-ի 5-րդ գոլը 90-րդ հեղինակեց Վեյնալդումը։
Այսպիսով՝ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ոիմօ 43 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակ՝ «Լեսթեր»-ից առաջ անցնելով 8 միավորով, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ից՝ 11 միավորով։