Սպորտ

Լիխտենշտեյնի ՖՖ-ի պաշտոնական կայքում Հայաստանի փոխարեն Ադրբեջան է գրված եղել

Հայաստանի հավաքականի փոխարեն Լիխտեշնտեյնի պաշտոնական կայքում նշված է եղել Ադրբեջան անունը: Հավաքականի մամուլի բաժնից ներողություն են խնդրել՝ նշելով, որ դա թյուրիմացության արդյունք է եղել:

«Նախ կցանկանամ ներողություն խնդրել այդ թյուրիմացության համար: Մեր Մ21 տարեկանների հավաքականը երեկ խաղում էր Ադրբեջանի հետ ու վերջին շաբաթվա ընթացքում մենք անընդհատ մեր Երիտասարդական հավաքականի մասին էինք գրում և խոսում. հենց դրա պատճառով էլ նման շփոթմունք եղավ: Ամեն դեպքում, ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար»,- պարզաբանել է ֆեդերացիայի մամուլի քարտուղարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ