«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա Լոնդոնի գոսպել երգչախումբը:
Երգչախումբը համարվում է Եվրոպա մայրցամաքի լավագույն երգչախմբերից մեկը։
Երգչախմբի Երևանյան համերգի ընթացքում կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաև մի շարք ջերմաշունչ սուրբծննդյան երգեր:
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 19.00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։