«Արմենիա» ավիաընկերությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է՝ իրակացվել է հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ ապահովելով ավելի քան 70 ուղևորի անվտանգ փոխադրումը Լիոնից Երևան:
«Չվերթի կազմակերպման ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար ընկերությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը», ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/aircompanyArmenia/posts/2566292610137885