fbpx
Աշխարհ

Լոնդոնի դատարանը սկսել է Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու գործի քննությունը

Լոնդոնի դատարանը սկսել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու վերաբերյալ գործի քննությունը: Լսումներն անցկացվում են Սաութուարք շրջանի Թագավորական դատարանում:

WikiLeaks-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը ապրիլի 30-ին հայտնել է, որ վճիռը հրապարակվելու է մայիսի 1-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել է Ջուլիան Ասանժի փաստաբանը, ազատազրկման ժամկետը, որը կարող է որոշել դատարանը, չի կարող գերազանցել մեկ տարին:

Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում, ապրիլի 11-ին: Մինչև ձերբակալությունը Ջուլիան Ասանժը 7 տարի թաքնվում էր Միացյալ Թագավորությունում Էկվադորի դեսպանատանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ