fbpx
Սպորտ

Լոպետեգին դատարանի միջոցով Ռեալից փոխհատուցում է պահանջում

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մտադիր է մադրիդյան ակումբից փոխհատուցում ստանալ պայմանագիրը խզելու համար:

AS-ը հաղորդում է, որ իսպանացի մասնագետն իր նախկին ակումբի ղեկավարությանը դատի է տվել: Լոպետեգին «Ռեալից» պահանջում է 28 միլիոն եվրո փոխհատուցում: Հենց այսքան գումար Լոպետեգին պետք է ստանար մադրիդյան ակումբի հետ եռամյա պայմանագրով, որը կնքվել էր ամռանը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» ղեկավարությունը Լոպետեգիին աշխատանքից ազատել է անցյալ տարվա հոկտեմբերին: 52-ամյա մասնագետը մադրիդյան թիմը մարզել է ընդամենը 4 ամիս: Նրա գլխավորությամբ «Ռեալը» վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ Պրիմերայի մրցաշարային աղյուսակում նահանջել է 8-րդ հորիզոնականից ցածր:

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ