Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացել և հրաժարվել պատգամավորի իր մանդատից։
Այս մասին «Ազատությանն» ասաց մարզպետը, ով Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով։
Անդրեյ Ղուկասյանը տարեվերջյան իր ասուլիսում ասել էր, որ իր պատգամավոր լինել-չլինելու մասին սպասում է կուսակցության քաղաքական որոշմանը, բայց ինքն անձամբ կցանկանար լինել ոչ թե օրենսդիր, այլ գործադիր մարմնում։
«Դա որոշում է քաղաքական թիմը և վարչապետը, ոնց կորոշեն էնտեղ էլ ես կլինեմ։ Իհարկե, ես ունեմ իմ անձնական կարծիքը և ցանկությունները, բայց դա կարա չհամընկնի։ Ես ցանկություն ունեմ մնալու որպես մարզպետ, որովհետև շատ քիչ եմ պաշտոնավարել և ուզում եմ ինչ-որ արդյունքների հասնեմ նոր, որովհետև այդ արագ փոփոխությունները էդքան էլ լավ չի ոչ մեկիս համար», – ընդգծեց Լոռու մարզպետը։
Անդրեյ Ղուկասյանը նշեց, թե «սա ենթադրում է, որ կշարունակի պաշտոնավարել որպես մարզպետ»։
Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։