Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքային խորհրդի մի խումբ անդամների հետ։
Այս մասին Բեգլարյանը հայտնել է Facebook-ի իր էջում։
- Հայաստան է գալիս ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը
- Արցախի պետնախարարը հյուրընկալվել է ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսություն
«Մեր հայրենակից ու քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի ջանքերով ու նրա գործընկերների ակտիվ աջակցությամբ այս մեծագույն քաղաքի խորհուրդը բազմիցս տարբեր գործողություններով սատարել է Արցախի պայքարին:
Խորհրդի՝ հանդիպմանը ներկա բոլոր անդամները վերահաստատել են իրենց սատարումը արցախցիների իրավունքներին և ԱՀ անկախության միջազգային ճանաչմանը:
Մտքեր ենք փոխանակել առկա հարաբերությունների խորացման ու գործնականացման շուրջ՝ հատկապես հետպատերազմյան կարիքների առաջնահերթությունները հաշվի առնելով», – գրել է պետնախարարը:
