Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները:
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանը պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ կապված լրագրողների գործունեությունը Ազգային ժողովում սահմանափակելու հետ պատասխանեց. «Դրանք ոչ թե սահմանափակումների գործողություններ են, այլ ինստիտուցիոնալ վերափոխման գործողություններ: Մեզանից յուրաքանչյուրը միշտ ազատ է և ազատ է լինելու շփվել լրագրողների հետ: Ես դրանք չէի համարի լրագրողների գործունեության սահմանափակում»: