Այս տարի #WomenofCourage մեծ միջազգային ծրագրի կողմից լրագրող Լյուսի Քոչարյանը ճանաչվել է աշխարհի 12 ամենախիզախ կանանցից մեկը։
Հանդիսավոր արարողությունունը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 4-ին։ Մրցանակը հանձնել են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Նշենք, որ արարողությանը ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի լրագրողը Facebook-ի իր էջում #բռնության_ձայնը հեշթեգով հրապարակումներ էր անում, որոնք իրեն ուղարկում էին անանուն օգտատերեր՝ պատմելով, որ կյանքի ինչ-որ ժամանակում բռնության են ենթարկվել, սակայն վախեցել են բարձրաձայնել դրա մասին։
Ամենախիզախերն են նաև՝
Ամայա Քոփինզ. |Նիկարագուա|
Ջալիլա Հեյդեր. |Պակիստան|
Քլեյր Աուեդրագո. |Բուրկինա Ֆասո|
Զարիֆա Ղաֆարի. |Աֆղանստան|
Սուսաննա Լյու. |Մալազիա|
Սայրագուլ Սաույտբայ. |Ղազախստան|
Շալա Հումբատովա. |Ադրբեջան|
Բյութի Րիտա Նյամպինա. |Զիմբաբվե|
Խիմենա Գալարզա. |Բոլիվիա|
Յասմին Ալ Քադի. |Եմեն|
Ալինա Խոլանի. |Սիրիա|։
«Որ լսեցի՝ ինչեր են արել այս կանայք իրենց երկրներում, հասկացա, որ պախարանքի, ագրեսիայի, անհիմն դատափետման ենթարկվում են գրեթե բոլոր այն կանայք, ովքեր համարձակվում են բարձրացնել հասարակական արատավոր խնդիրներ, համարձակվում են կոչեր անել, պահանջել լուծումներ։
Տասնյակ, միգուցե հարյուրավոր հարցազրույցներ եմ տալու ամերիկյան ու այլ մեդիաներին, բարձրաձայնելու եմ իմ մտահոգությունները։
Հույս եմ հայտնելու, որ ինչպես աշխարհը, այնպես էլ մեր երկիրը լուծումներ ա տալու կանանց ու երեխաների նկատմամբ սեռական, գենդերային ու կենցաղային բռնության խնդիրներին՝ ներպետական քաղաքականության կամ կոնվենցիայի միջոցով։
Կոչ եմ անելու աշխարհի ու մասնավորապես Հայաստանի կանանց ու աղջիկներին չլռել, բողոքել բռնարարների դեմ, դիմել ոստիկանություն ու դատարաններ, հասնել արդարության, չամաչել ու չվախենալ պիտակավորումից և վիքթիմ բլեյմինգից։
Մի օր մի ձևով Հայաստանում պե՛տք ա սկսվեն լայնամասշտաբ լուծումները։ Ես շատ եմ ուզում վկա դառնալ էդ լուծումների մեկնարկին»,-նշել է Լյուսի Քոչարյանը Facebook-ի իր էջում։
Տեսանյութը՝ Azatutyun.am-ի