fbpx
Սպորտ

Ամենայն բարին եմ ցանկանում Դավիդ Լուիսին. Լեմպարդ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի նախկին կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսի մասին: Վերջինս պայմանագիր է ստորագրել «Արսենալի» հետ:

«Ամենայն բարին եմ ցանկանում Լուիսին: Նա իր հետքն է թողել «Չելսիի» պատմության մեջ, և մենք շատ շնորհակալ ենք նրան այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար:

Լուիսի հետ որևէ խնդիր չի եղել, իսկ մարզումներին նա չի մասնակցել իմ թույլտվությամբ: Այդ դիրքում «Չելսիում» մեծ մրցակցություն կա, և բնական է, որ ես չեմ կարող որևէ ֆուտբոլիստի մեկնարկային կազմում մշտական տեղ երաշխավորել»,- ասել է նա: Այս մասին հայտնում է «Չելսիի» պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Դավիդ Լուիսը մինչև տեղափոխությունը չէր ներկայացել «Չելսիի» մարզումներին՝ փորձելով ճնշում գործադրել «Չելսիի» ղեկավարության վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ