Լրագրող Նիկոլո Շիրան հայտնել է, որ «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բուժզննում է անցել «Չելսի» տեղափոխվելուց առաջ։
Նշվում է, որ մոտ ապագայում արդեն ակումբները կհայտարարեն գործարքի մասին, իսկ տրանսֆերի փոխհատուցման գումարը կկազմի 115 միլիոն եվրո :Այլ խաղացողներ չեն ներգրավվի Լուկակուի տրանսֆերի հետ կապված գործարքում:
Նշենք, որ ֆուտբոլիստը արդեն համաձայնեցրել է լոնդոնյան ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները: «Չելսին» բելգիացուն կվճարի 12 մլն եվրո մեկ մրցաշրջանի համար:
