Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է ամռանը հեռանալ «Ինտերից»։
Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Նշվում է, որ միլանյան ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի ու պետք է որոշում կայացնի Իկարդիի ու Լուկակուի միջև։
Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբի ղեկավարությունը, սակայն, չի ցանկանում հրաժեշտ տալ Լուկակուին։
Բելգիացու տրանսֆերային արժեքը սահմանվել է 120 միլիոն եվրո։
Լուկակուն «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականին։